Վերաբացված լողափերով շրջում է «գերանդիով մահը» (լուսանկարներ)
Ֆլորիդայի լողափերից մեկում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում անսովոր ակցիա է անցկացվում. մարդկանց վախեցնելու համար «մահը գերանդիով» շրջում է տարածքում և վախեցնում կարանտինային ռեժիմը խախտածներին, հայտնում է thehill.com կայքը։
Օրերս նման ակցիա է իրականացրել ամերիկացի փաստաբան Դենիել Ուլֆելդերը, որն այդ կերպ փորձել է իր դժգոհությունն ու բողոքը հայտնել լողափին հանգիստը վայելողներին, որոնք իրենց և ուրիշներին վարակվելու վտանգի են ենթարկում և չեն պահում սոցիալական հեռավորությունը։
«Լողափերը, որտեղ ես եմ եղել, լի են մարդկանցով։ Գիտեմ, թե որքան գեղեցիկ ու գայթակղիչ է լողափը, սակայն եթե միջոցներ չձեռնարկենք և չվերահսկենք որևէ բան, վիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս կգա»,- թվիթերյան օգտահաշվում իր արարքը պարզաբանել է իրավաբանը։
Ուլֆելդերը համոզված է, որ «դեռևս չափազանց վաղ է և նպատակահարմար չէ հանրային լողափեր վերադառնալ»:
Հայտնի է, որ փաստաբանը դատի է տվել Ֆլորիդայի նահանգապետին լողափերը ժամանակից շուտ վերաբացելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...