Ռուսաստանը թույլատրել է բժշկական դիմակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ
Անձնական պաշտպանության միջոցների, այդ թվում` բժշկական դիմակների արտահանումը թույլատրվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության մամլո ծառայությանը:
«Անձնական պաշտպանիչ միջոցների՝ միության տարածքում փոխադարձ մատակարարումների ժամանակ խոչընդոտների վերացման նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել ազգային արգելքը չեղարկելու մասին՝ պահպանելով համամիութենական արգելքը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Կիրակի հրապարակվել է կառավարության որոշումը, որով չեղարկվում է մի շարք նախկինում սահմանված անձնական պաշտպանիչ միջոցների դուրս բերման արգելքը: Ավելի ուշ նմանօրինակ արգելք սահմավեկ է ԵԱՏՄ մակարդակով: Անձնական պաշտպանիչ միջոցների շարքին են դասվում նաև վիրահատական ձեռնոցները, բամբակը, վիրակապը, շնչառական սարքերը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...