Ամերիկուհին վերադարձրել է նշանադրության մատանին մետաղորոնիչ ունեցող տղամարդու օգնությամբ
Տղամարդը մետաղորոնիչի միջոցով օգնել է կնոջը գտնել նշանադրության մատանին, որը նա կորցրել էր լողափին հանգստանալու ժամանակ: Այդ մասին հայտնում է KEYT-TV- ն:
Ֆեյսբուքյան գրառման մեջ Քեյսի Ֆաուլը հայտնել էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարայի Լիդբեթթեր լողափում ադամանդե մատանին կորցնելու մասին: Կնոջ խոսքով՝ նա հանել է մատանին և դրել այն շեզլոնգի վրա՝ արևապաշտպան կրեմ քսելու համար: Կինը կորուստը նկատել է միայն այն ժամանակ, երբ լողափից հեռացած է եղել: Ֆաուլը վերադարձել է լողափ, բայց մատանին այլևս չի գտել:
Կնոջ պատմությունը գրավել է Էնթոնի անունով տղամարդու ուշադրությունը, որը որոշել է օգնել նրան: Մետաղորոնիչի և կորցնելու վայրի լուսանկարի միջոցով Էնթոնին արագ գտել է կորցրած մատանին:
«Ես շատ էի ուզում գրկել նրան, բայց մենք փոխանակեցինք օդային գրկախառնություններ: Մենք հեռավորությունը պահեցինք, երբ նա ինձ մատանին տվեց», – ասել է Ֆաուլը:
Կինը նաև նշել է, որ Էնթոնին հրաժարվել է վարձատրություն վերցնել իր արարքի համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...