Լուիշ Ֆիգու․ Ռոբերտո Մանչինին նվաստացնում էր ինձ
Միլանի «Ինտերի» եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիս Ֆիգուն պատմել է իտալական թիմում գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ բարդ հարաբերությունների մասին։ Նրանք «Ինտերում» միասին աշխատել են 2005-2008 թվականներին։
«Սկզբում ամեն ինչ գերազանց էր «Ինտերում», բայց հետո հարաբերությունները Մանչինիի հետ սրվեցին։ Մենք չէինք հասկանում իրար մարդկային հարաբերությունների մակարդակում։ Նա ինձ նվաստացնում էր։ Ես տանջվում էի «Ինտերում», 34-34 տարեկան էի, եւ եղել են իրավիճակներ, որոնցում պետք է չհայտնվեի։
Երբ 34 տարեկան ես, գիտես, թե ինչ կարող ես առաջարկել ակումբին։ Նախավարժանք անել 85 րոպե, հետո խաղադաշտում անցկացնել 3 րոպե՝ նորմալ չէ։ Պետք է լինել պրոֆեսիոնալ, հարգանք դրսեւորել եւ հասկանալ, որ առանց դրա ֆուտբոլիստի հետ հարաբերությունները չեն լինի նախկինի նման»,- 47-ամյա Ֆիգուի խոսքը մեջբերում է Forza Italian Football-ը։
Ֆիգուն «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ «Ինտերը» նրա կարիերայի վերջին ակումբն էր։ Դրանից առաջ հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», «Բարսելոնայում» եւ Մադրիդի «Ռեալում»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում