Հայտնի է կորոնավիրուսով վարակված Միխայիլ Միշուստինի առողջական վիճակի մասին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը վարակվել է կորոնավիրուսով, ունի նորմալ ինքնազգացողություն եւ շարունակում է բուժվել։ Այդ մասին կիրակի լրագրողներին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միխայիլ Վլադիմիրովիչի բուժումը շարունակվում է, նա գտնվում է մասնագետների հսկողության տակ,-պատմել է Բելյակովը։-Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ նորմալ է»։ Նա հավելել է, որ վարչապետն աշխատում է փաստաթղթերով եւ գործընկերների հետ ակտիվորեն շփվում հեռախոսակապի միջոցով։
Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Վարչապետն ընդգծել է, որ պետք է ինքնամեկուսանա եւ կատարի բժիշկների նշանակումները։ Պուտինը մաղթել է շուտափույթ ապաքինում Միշուստինին եւ խնդրել վարչապետին զանգահարել իրեն հիվանդանոցից։ Միշուստինի հիվանդության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...