Բրազիլիայի նախագահին ստիպում են կորոնավիրուսի հերթական թեստը հանձնել
Շաբաթ Բրազիլիայի դաշնային դատարանը հինգ օրով երկարացրել է երկրի նախագահ Բոլսոնարուի՝ կորոնավիրուսի իր հետազոտությունների արդյունքները ներկայացնելու ժամկետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դատարանի կայքին։
Միեւնույն ժամանակ դատարանը մերժել է նախագահի պաշտպանի միջնորդությունն առ այն, որ այդ պահանջներն անօրինական են։
Բրազիլիայի առաջնորդը երկու անգամ հանձնել է կորոնավիրուսի թեստ, երբ իր վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ նախարարների մոտ հայտնաբերվել էր վարակը: Բոլսոնարուն բազմիցս պնդել է, որ երկու թեստերի արդյունքներն էլ բացասական էին, սակայն հետազոտությունների համապատասխան եզրակացությունները ներկայացնելու խնդրանքները նա մշտապես մերժել է՝ հղում անելով, որ այդ տեղեկատվությունը կրում է անձնական բնույթ։
Արդյունքում երկրի գլխավոր թերթեից մեկը՝ Estado de Sao Paulo-ն, դիմել է դատարան հանրային նշանակություն ունեցող այդ տեղեկատվությունը բացահայտելու հայցով եւ ստացել դրական որոշում։ Այնուհետեւ դատարանին ներկայացվել է նախագահի առողջական վիճակի մասին տեղեկատվություն երկրի ղեկավարի վարչակազմի բժիշկների կողմից, սակայն հինգշաբթի դատավորը համարել է այդ փաստաթուղթն անբավարար եւ պարտավորեցրել Բոլսոնարուին ներկայացնել հանրությանը հետազոտությունների ուղղակի արդյունքները 48 ժամում։
Բոլսոնարուն բազմիցս քննադատել է կարանտինային միջոցները, որոնք ընդունվել էին իշխանությունների կողմից կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ։ Երկրի ղեկավարը պնդել է, որ այդ սահմանափակումները կարող են աղետալի հետեւանքներ ունենալ երկրի տնտեսության վրա, հանգեցնել զանգվածային սնանկությանն ու գործազրկության աճին։ Ներկայումս երկրում գրանցված է ավել քան 96,5 հազար վարակակիր եւ հիվանդության հետեւանքով 6 750 մահվան դեպք։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...