Անհայտ անձինք Չիկագոյում Արվեստների իստիտուտի մոտ գտնվող առյուծի արձանի վրայից առեւանգել են դիմակը
Կարծես թե ինչ-որ մեկը իսկապես դիմակի կարիք ունի, քանի որ այն առեւանգվել է Չիկագոյում Արվեստների իստիտուտի մոտ գտնվող առյուծներից մեկի վրայից մեկ օր անց այն բանից, երբ դրանով զարդարել էին հուշարձանի մռութը, հայտնում է Associated Press-ը։
Այնուամենայնիվ, դիմակի հանելուկային առեւանգումը հաջող շրջադարձ է ունեցել առյուծի համար, որի մռութը շուտով զարդարել է մեկ այլ պաշտպանիչ միջոց։ Սակայն որպեսզի գողերի համար բարդանա դիմակի առեւանգումը, դրանք ամրացրել են ամուր մալուխներով։
Ոստիկանությունը զբաղվում է այս միջադեպի հետաքննությամբ։ Փնտրվում են երկու տղամարդիկ, որոնք դուրս են եկել սեւ Chevrolet-ից, պոկել են առյուծի դեմքից դիմակը եւ հեռացել։
Գործակալությունը նշում է, որ վերջին ժամանակներս արձաններն ամենուր զարդարել են պաշտպանական դիմակներով։ Այդպիսի միջոց է «կրում» նաեւ մոտակայքում իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի արձանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...