Հանցավորությունը Իսպանիայում կարանտինի ժամանակ նվազել է ավելի քան 70%-ով
Հանցավորությունը Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինի ժամանակ նվազել է ավելի քան 70%-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՆԳՆ տվյալների համաձայն՝ մարտի 14-31-ը երկրում գրանցվել է 73,8%-ով ավելի քիչ հանցագործություն, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։
Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինները գրանցել են 19 700 հանցագործություն, 2019թ նույն ժամանակահատվածում դրանց թիվը եղել է 75 000, այս տարվա մարտի առաջին երկու շաբաթներին՝ ավելի քան 61 000, ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Այսպիսով, մարտին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 81 000 հանցագործություն, 38 000-ով ավելի քիչ, քան 2019թ․ մարտին։ Ճիշտ է, վիճակագրության մեջ չկան Կատալոնիայի եւ Բասկերի երկրի տեղական իրավապահ մարմինների տվյալները, քանի որ նրանք ժամանակին չեն ներկայացրել, հայտնում է ՆԳՆ-ը։
Ամենամեծ անկումը գրանցվել է Մադրիդում, որը ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից, մայրաքաղաքում կատարվել է 84%-ով ավելի քիչ հանցագործություն, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդհանուր առմամբ, անկումը ավելի քան 100 000 բնակչությամբ մեծ քաղաքներում, որտեղ ոստիկանների ներկայությունը ամենաշատն է, անկումը կազմել է 79,7%։
Իսպանիայում կարանտինային միջոցառումները ամենախիստերից են Եվրոպայում՝ մարդիկ կարող են փողոցներ դուրս գալ միայն խանութ, դեղատուն, հիվանդանոց եւ աշխատանքի գնալու համար, եթե նրանց գործունեությունն առցանց հնարավոր չէ։ Թույլատրված է նաեւ զբոսնել շների հետ։ Խախտման համար սահմանված է քրեական պատասխանատվություն՝ սկսած 601 եվրո տուգանքից, ոստիկանությանը դիմադրելու դեպքում նախատեսված է 3 ամսից մինչեւ մեկ տարվա ազատազրկում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...