Շուրջ 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանում ավելի քիչ կորոնավիրուսի դեպք կա, քան Հայաստանում
Այս օրերին, երբ բոլորը խոսում են կորոնավիրուսի մասին, գրեթե չի խոսվում Թայվանի մասին, որի բնակչությունը կազմում է ավելի քան 23 Միլիոն մարդ։
Թայվանը Չինաստանին ամենամոտ գտնվող երկրներից է և չնայած դրան այնտեղ կորոնավիրուսով վարակված ընդամենը 429 մարդ կա և ընդամենը մահվան վեց դեպք, ավելին վերջին 17 օրվա ընթացքում ոչ մի արձանագրված վարակման դեպք (ավելի քիչ դեպք, քան Հայաստանում)։
Նման արդյունք Թայվանը ունի այն դեպքում,երբ աշխատում են խանութները, սրճարանները, դպրոցներն ու մանկապարտեզները նույնիսկ սպորտային միջոցառումները չեն հետաձգվել, բայց անցկացվում են առանց հանդիսատեսի, որովհետև մարդիկ պետք է պահեն սոցիալական հեռավորություն։
Թայվանցիները կարծում են,որ նման արդյունքի պատճառը այն է, որ սկզբում վերաբերվել են շատ լուրջ՝ բոլորը կրել են դիմակներ և պահպանել են սոցիալական հեռավորություն։
Թայվանը առաջինն էր,որ արգելեց չվերթները Ուհանից, առաջին երկիրն էր, որտեղ թեստավորեցին մարդկանց և այս ամենը Թայվանը արեց միայնակ, քանի որ քաղաքական պատճառներով շատ երկրներ չեն ճանաչել Թայվանը որպես պետություն, ԱՀԿ-ը (առողջապահական համաշխարհային կազմակերպություն) նույնպես։
Սա նշանակում է, որ Թայվանը չէր կարող ստանալ շատ օգնություն ուրիշ երկրներից, բայց չնայած այս ամենի Թայվանի տնտեսությունը շարունակում է աշխատել և կարողացավ օգնել ամբողջ աշխարհին։
Top-News.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...