«ԵՄ-ում ստեղծված COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին». Մերկել
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մշակվում են ԵՄ-ում, հասանելի կլինեն ամբողջ աշխարհին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ria.ru-ն։
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով տեղի կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակման համար գումար տրամադրած դոնոր երկրների խորհրդաժողովը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով․ Գերմանիայի կանցլերը նույնպես մասնակցում է խորհրդաժաղովին:
Քննարկվելու է, թե «ինչպես ենք մշակելու պատվաստանյութեր, դեղամիջոցներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան «իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը»:
Մերկելի խոսքով՝ պատվաստանյութի մշակման համար նախկինի պես պակասում է մոտ ութ միլիարդ եվրո: Գերմանիան «զգալի ֆինանսական ներդրում կունենա» այդ աշխատանքում, ընդգծել է նա: Կանցլերը ողջունել է այն փաստը, որ այս գործունեության մեջ իրենց մասնակցությունն ունեն ոչ միայն կառավարական կառույցները, այլև մասնավոր հիմնադրամները, պատվաստանյութերի և դեղորայքի արտադրողները։
«Գերմանիան մտադիր է սերտորեն համագործակցել ԱՀԿ-ի հետ, որն իր կարևոր դերակատարումն ունի այս հարցում»,- ասել է Մերկելը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...