660 000 դոլար. Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ին ուղարկած օգնության համար հաշիվ է ներկայացրել
Ռուսաստանն անցած ամիս ԱՄՆ-ին տրամադրած բժշկական օգնության համար մոտ 660 000 դոլարի հաշիվ է ներկայացրել ամերիկյան կողմին, հայտնում է abcnews.go.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ օգնությունը ներառել է ոչ միայն հիվանդանոցների օգտագործման համար նախատեսված ապրանքներ, այլ նաև քիմիական «պատերազմական ոճի» գազային դիմակներ, տնտեսական ձեռնոցներ և այլն։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ բեռը ներառել է նաև արհեստական շնչառական 45 համակարգ, որոնք, սակայն, հզորության հետ կապված խնդիրների պատճառով միանգամից օգտագործման ենթակա չեն եղել։
Կայքի փոխանցմամբ՝ միանգամից հայտնի չի եղել՝ որքանով են ապրիլի մեկին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան հասած բեռներն օգտակար եղել, քանի որ դաշնային կառավարութությունից հայտնել են, որ Նյու Ջերսիի պետական պաշտոնյաները որևէ հստակ պատասխան չեն տվել այն հարցի առնչությամբ, թե ապրանքները առողջապահության աշխատակիցներին են մատակարարվել, թե պահեստներում են տեղավորվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...