Սպիտակ տունն ԱՄՆ գլխավոր համաճարակաբանին արգելել է կորոնավիրուսի հարցով ցուցմունք տալ Կոնգրեսում
Սպիտակ տունն Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին արգելել է կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ ցուցմունք տալ Կոնգրեսում, գրում է The Hill ամսագիրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գծով հատուկ խմբի անդամ Ֆաուչիին կոչ են արել ցուցմունք տալ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների գծով ենթահանձնաժողովին, որը քննում է համաճարակի դեմ պայքարում Թրամփի վարչակազմի պատասխան գործողությունները։
«Վարչակազմը դեմոկրատներին տեղյակ է պահել, որ Սպիտակ տունն արգելել է բժիշկ Ֆաուչիին ցուցմունք տալ»,- նշել է հանձնաժողովի ներկայացուցիչ Էվան Հոլանդերը։
Միևնույն ժամանակ Սպիտակ տնից հայտնել են, որ Կոնգրեսի առջև բժիշկ Ֆաուչիի ելույթն այս պահին որևէ կերպ արդյունավետ չի կարող լինել։
«Մինչ Թրամփի վարչակազմը շարունակում է կորոնավիրուսի դեմ համապետական պատասխան միջոցառումներ ձեռնարկել, անարդյունավետ կլինի, եթե այդ ջանքերի մաս կազմող մարդիկ կանգնեն Կոնգրեսի առաջ։ Մենք հավատարիմ ենք Կոնգրեսի հետ մեր աշխատանքին, ուստի՝ նախատեսում ենք ցուցմունքներ տալ ճիշտ ժամանակին»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...