Հայտնի են մեր մոլորակի ամենահին լեռները
Ժամանակակից գիտնականները չունեն միասնական թեկնածու լեռնային համակարգում հնագույնի կոչումն ստանալու համար: Ավելի վաղ համարվում էր, որ ամենահինն Ուրալյան լեռներն են, սակայն վերջին գիտական աշխատությունները ցույց են տալիս, որ այդ լեռնային համակարգի տարիքը հնարավոր է միայն մոտավորապես պարզել՝ օգտագործելով ժամանակային միջակայք, իսկ խոսքը վերաբերում է միլիարդավոր տարիներին: Այսինքն՝ Ուրալյան լեռները կարող են լինել 2.4-4.2 միլիարդ տարեկան (վերջինը բավականին քիչ հավանական է),-գրում է Planet Today-ը:
Ավստրալացի գիտնականները համոզված են, որ հնագույն լեռները տեղակայված են Ավստրալիայում (ո՞վ կմտածեր): Դա Համերսլի լեռնաշղթան է, որը գտնվում է աշխարհամասի արեւմտյան հատվածում: Լեռնաշղթան շուրջ 3.4 մլրդ տարեկան է: Այո, դա իսկապես լավ թեկնածու է:
Սակայն չէ՞ որ կան նաեւ Հարավային Աֆրիկայում տեղակայված Մախոնջվա լեռները: Այդ լեռնային համակարգն ի հայտ է եկել 3.6 մլրդ տարի առաջ, ինչպես համարում են որոշ երկրաբաններ: Սակայն ուրիշ գիտնականներն ասում են, որ այդ լեռներն ընդամենը 3.2 մլրդ տարեկան են: իսկ եթե հավատանք Գինեսի Ռեկորդների գրքին, ապա հնագույն լեռները, այնուամենայնիվ, Մախոնջվան է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...