Կիմ Չեն Ընի մահվան մասին տեղեկությունը «գրեթե հարյուր տոկոսով ճշգրիտ է»
Տեղեկությունը, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է, գրեթե 100 տոկոսով ճշգրիտ է: Այս մասին հարավկորեական «Յոնհապ» լրատվական գործակալությանը հայտնել է 2006 թվականին ԿԺԴՀ-ից փախուստի դիմած և այժմ Հարավային Կորեայի օրենսդիր մարմիններում աշխատող Չի Սոն Հոն:
«Սա 100 տոկոսով ճշգրիտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ հավանականությունը 99 տոկոս է: Հյուսիսային Կորեան պաշտոնապես չի հայտնում ղեկավարի մահվան մասին, քանի որ բախվել է իրավահաջորդության դժվարին խնդրին», - ասել է նա:
Չի Սոն Հոն նշել է՝ «Կիմը մահացել է անցած հանգստյան օրերին»:
Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Խոսելով այն մասին, թե ով կարող է դառնալ Կիմ Չեն Ընի իրավահաջորդը, նա նշել է, որ հավանական թեկնածու է Կիմի քույր Կիմ Յո Չժոնին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...