Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը կառավարությունում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուսումնասիրել և հավանության է արժանացրել կառավարությունում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնի նշանակելու առաջարկը, որը Գերագույն ռադայի կողմից հաստատում չի պահանջում: Այս մասին տեղեկացնում է zn.ua կայքը` հղում տալով նախագահի գրասենյակի իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ Զելենսկին Սաակաշվիլիին պատրաստվում է նշանակել կառավարությունում նախագահի ներկայացուցչի պաշտոնում: Միաժամանակ Սաակաշվիլին կարող է դառնալ Բարեփոխումների ազգային խորհրդի քարտուղար, որն այժմ նախագահն է գլխավորում:
Եթե երկրի ղեկավարը չմտափոխվի, Սաակաշվիլիի նշանակումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին:
Ուկրաինայի կառավարությունում նախագահի ներկայացուցչի պաշտոնն անցյալ տարվա նոյեմբերից զբաղեցնում է Ալեքսեյ Պերեվեզենցևը:
Ուկրաինայի կառավարությունն ապրիլի 28-ին Գերագույն ռադայից հետ է կանչել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների գծով փոխվարչապետ նշանակելու առաջարկը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...