Կադիրովն առաջարկել է ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներից վերցնել մեքենաները
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անհրաժեշտ է համարում խստացնել ինքնամեկուսացման ռեժիմը խախտող բնակիչների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին գրում է kavkaz.mk.ru կայքը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հերթական նիստում իր ելույթի ժամանակ Կադիրովն առաջարկել է ռեժիմը խախտողներից վերցնել մեքենաները կամ նրանց ներգրավել փողոցների մաքրության աշխատանքներում:
«Եթե խախտում են, ապա պետք է խստացնել քայլերը, վերցնել մեքենաները նրանցից, ովքեր աննպատակ վարում են, թող փողոցներն ավլեն, հիվանդանոցները մաքրեն, աշխատեն: Այն պատճառով, որ նրանք մեկ շաբաթ չեն կարողանում տանը նստել, մենք չենք կարող ռիսկի ենթարկել մարդկանց կյանքերը»,-հայտարարել է Չեչնիայի ղեկավարը:
Չեչնիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 504 է, մահացել է 7 մարդ:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...