Տիմոշենկոն Ուկրաինան համեմատել է խորտակվող «Տիտանիկ»-ի հետ
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Գերագույն ռադայի խմբակցությունների համաձայնեցման խորհրդի նիստի ժամանակ Ուկրաինան համեմատել է խորտակվող «Տիտանիկ»-ի հետ, գրում է ria.ru-ն։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ուկրաինայում պետական բյուջեի եկամտային հատվածն այսօր փլուզվում է։ Տիմոշենկոյի խոսքով՝ երկրում ամբողջ հզորությամբ «միացված է» ներքին պետական պարտքի պարտատոմսերի թողարկման միջոցով փոխառությունների ֆինանսական բուրգի կառուցման համակարգը:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք «Տիտանիկ»-ում ենք, որն արդեն գրեթե խորտակվել է, տեղաշարժում ենք կահույքը և ինչ-որ ծիսական գործողություններ ենք կատարում, որոնք բացարձակապես կապ չունեն երկիրը փրկելու հետ»,-ասել է Տիմոշենկոն:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինան այժմ «ֆինանսական խորտակման» շեմին է և դրա պատճառներից մեկն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Կիևին հատկացրած միջոցները դեռ չի փոխանցել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...