ՌԴ վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով կորոնավիրուսով է վարակվել, կտեղափոխվի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն։
Վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովն ասել է, որ Միշուստինը մոտ ժամանակներս կգտնվի բժշկական հաստատություններից մեկում՝ բժիշկների հսկողության տակ:
«Իսկ նրանք, որոնք վերջերս սերտ շփման մեջ են եղել Միշուստինի հետ, կորոնավիրուսի թեստ կհանձնեն»,- հավելել է նա՝ շեշտելով, որ ՌԴ վարչապետը վերջին մի քանի շաբաթների ընթացքում առավելագույնս սահմանափակել էր ֆիզիկական շփման շրջանակը՝ բանակցությունները, հանդիպումներն ու նիստերը Միշուստինն անցկացնում էր տեսակապի կամ հեռախոսի միջոցով:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը Վլադիմիր Պուտինին տեսակոնֆերանսի ընթացքում տեղեկացրել էր՝ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և այժմ մտադիր է ինքնամեկուսանալ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...