Շվեդերին որոշել են պաշտպանել կորոնավիրուսից հավի ծերտի օգնությամբ
Շվեդիայի հարավում գտնվող Լունդ համալսարանական քաղաքի իշխանությունները մտադիր են մեկ տոննա հավի ծերտ տարածել կենտրոնական զբոսայգում, որպեսզի սպեցիֆիկ հոտը վախեցնի բոլոր նրանց, ովքեր մայիսի 1-ի գիշերը պատրաստվում են այգում նշել Վալպուրգիեւյան գիշերը, գրում է Guardian-ը:
Շրջակա միջավայրի հարցերով քաղաքային հանձնաժողովի ղեկավար Գուստավ Լունդբլադն ասել է, որ այս կերպ իշխանությունները փորձում են կանխել կորոնավիրուսի տարածումը:
Շվեդիայի կառավարությունն արգելել է բնակիչներին հավաքվել ավելի քան 50 հոգանոց խմբերով, ինչպես նաեւ կարգադրել է երկու մետր հեռավորություն պահպանել միմյանցից: Խանութներն ու ռեստորանները երկրում բաց են մնում: Շվեդիայում Covid-19-ից մահվան դեպքերի թիվը մի քանի անգամ գերազանցում է հարեւան սկանդինավյան երկրների վիճակագրությունը, փոխանցում է BBC-ն:
Շվեդիան շարունակում է մնալ այն եզակի երկրներից մեկը, որտեղ դեռ կոշտ կարանտինային միջոցներ չեն ներդրվել: Սկզբում բնակիչները ողջունում էին այս մոտեցումը, սակայն երկրում վարակման դեպքերի աճին զուգահեռ իշխանությունների գործողություններն ավելի ու ավելի հաճախ են քննադատության ենթարկվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...