ԱՀԿ-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կվերականգնի կազմակերպության ֆինանսավորումը
Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կվերանայի ԱՀԿ-ի ֆինանսավորման վերաբերյալ իր որոշումը. ԱՄՆ դիրքորոշումը լրջորեն կանդրադառնա իրավիճակի վրա այն երկրներում, որոնք չեն կարող ինքնուրույն պայքարել կորոնավիրուսի դեմ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խմբակցության ղեկավար Ադալբի Շխագոշեւը:
«Նա պատասխանեց, որ սա (ԱՀԿ-ի ֆինանսավորման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը) լրջորեն կազդի ԱՀԿ-ի աշխատանքի վրա, նրանք ակնկալում են, որ Ամերիկան կվերանայի իր վերաբերմունքը, քանի որ դա մեծապես կանդրադառնա խոցելի երկրների` աֆրիկյան երկրների, ասիական շատ երկրների վրա, որտեղ կորոնավիրուսի դեմ ինքնուրույն պայքարելու հնարավորություններն ավելի քիչ են»,- ասել է Շխագոշեւը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չէր բացառել, որ Վաշինգտոնը երբեք չի վերականգնի ԱՀԿ-ի կասեցված ֆինանսավորումը, ինչի մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր ապրիլին: Թրամփի վարչակազմը մեղադրում է կազմակերպությանը կորոնավիրուսի բռնկմանը ոչ բավարար օպերատիվությամբ արձագանքելու համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...