Ֆրանսիայում առաջին եռամսյակում ամենակտրուկ տնտեսական անկումն է գրանցվել Երկրորդ համաշխարհայինից ի վեր
Ֆրանսիայում առաջին եռամսյակում ամենակտրուկ տնտեսական անկումն է գրանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Ֆրանսիայի եռամսյակային համախառն ներքին արդյունքը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 5.8 տոկոսով, երբ եվրագոտու երկրորդ ամենամեծ տնտեսությունը կրճատվել էր 0.1 տոկոսով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով INSEE-ի պաշտոնական վիճակագրական գործակալությունը:
Առաջին եռամսյակում կրճատումը եռամսյակային առումով ամենամեծն էր երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր` նախորդ ռեկորդը գերազանցելով -5.3 տոկոսով 1968 թվականի երկրորդ եռամսյակում, երբ Ֆրանսիան հեղեղել էին քաղաքացիական անկարգությունները, ուսանողական զանգվածային բողոքները եւ գործադուլները:
Անկումը նույնիսկ գերազանցել էր տնտեսագետների մեծ մասի սպասելիքները, որոնք միջինում -3.5 տոկոս էին կազմում, չնայած Reuters հարցման մեջ գնահատականներն ընկել էին մինչեւ -7 տոկոս:
Մարտի 17-ից Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով խիստ կարանտին է հայտարարվել: INSEE-ն հայտնել է, որ սպառողական ծախսերը, որոնք, որպես կանոն, ֆրանսիական տնտեսության շարժիչ ուժն են, նախորդ եռամսյակի համեմատ առաջին եռամսյակում նվազել են 6.1 տոկոսով, մինչդեռ ներդրումները նվազել են 11.4 տոկոսով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...