Ռուսաստանում վնասազերծել են ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի կողմնակիցների, նրանց թվում Ադրբեջանի քաղաքացի կա
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից, ահաբեկչություն պատրաստող 3 հանցագործ: Նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, նրանցից մեկն ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով հատուկ ծառայություններում իր աղբյուրին:
«Ահաբեկչական գործողություններում ներգրավված բոլոր երեք հանցագործները Ռուսաստանի քաղաքացի են: Նրանցից մեկն ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Գործողությունն անցկացվել է Եկատերինբուրգի արվարձաններից մեկում, որտեղ նրանք տուն էին վարձել»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալներով՝ գործողության անցկացման ընթացքում հարևան տներից տարհանվել է շուրջ 50 մարդ:
Ապրիլի 30-ի գիշերը հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տեղեկացրել էր, որ չեզոքացվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ, զենք և զինամթերք: Քաղաքացիական բնակչության և իրավապահ ուժերի շրջանում տուժածներ չկան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...