Սաակաշվիլին, իհարկե, շատ վատ նշան է. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակումն Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնին ուկրաինացիների գործն է, բայց, ընդհանուր առմամբ, նրա մասնակցությունը քաղաքականությանը «շատ վատ նշան է» համարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա մեր գործը չէ: Եվ մեր գործը չէ, թե ով աշխատում է Ուկրաինայի կառավարությունում: Դա ուկրաինացիների գործն է»,- հայտաարել է Պեսկովը RTVI-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով Սաակաշվիլի հնարավոր նշանակումն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում:
«Որքանով ես հետեւում եմ հաղորդագրություններինԶԼՄ-ներում, կարծես թե, այդ գաղափարից արդեն հրաժարվել են: Կարելիա ասել, դե, փառք Աստծո: Այսպես ասեմ. Սաակաշվիլին, իհարկե, շատ վատ նշան է: Նա շատ վատ նշան է Վրաստանի համար. երկիրը փլուզվեց: Օդեսան ոչ մի լավ բան չստացավ, Օդեսայի համար նույնպես վատ նշան է»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա կարծիքով` այդ քաղաքական գործիչը «վատ նշան» դարձավ նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար, ով նրան նշանակել էր որպես Օդեսայի նահանգապետ: «Նույնպես. այսպես ասենք, որ նրա (Պորոշենկոյի) վարկանիշը դրանից հետո մի քիչ ընկել էր: Ուստի, հնարավոր է, բարին էլ դա էր: Բայց կրկին. դա մեր գործը չէ»,- եզրափակել է Պեսկովը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...