Բայդենը հայտնել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմից Թել Ավիվ չի տեղափոխի
ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ իր հաղթանակի դեպքում չի չեղարկի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կապված Իսրայելում Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանության տեղափոխման հետ: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է Bloomberg-ը:
«Դա չպետք է տեղի ունենար այն բովանդակությամբ, որով եղավ: Այն պետք է լինի ավելի խոշոր համաձայնության շրջանակում, որպեսզի օգնի մեզ այդ գործընթացքում խաղաղության համար կարևոր քայլերի հասնել: Սակայն, այժմ ես դեսպանությունը չէի տեղափոի Թել Ավիվ»- ասել է նախկին փոխնախագահը կողմնակիցների հետ օնլայն տեսաուղերձի ժամանակ:
Նա հավելել է, որ նախագահ դառնալու դեպքում դեսպանությունը կբացի Արևելյան Երուսաղեմում պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը երկու պետությունների հայեցակարգի հիմքով կարգավորելու իրական հնարավորությունները պահպանելու համար:
Պաղեստինը դե ֆակտո Թրամփի վարչախմբի հետ բարձր մակարդակով չի հաղորդակցվում 2018-ից սկսած, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Իսրայելում երկրի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...