Ռուսաստանը հայտնվել է «ֆեյքերի համավարակի» կենտրոնում․ Զախարովա
Ռուսաստանի կամ նրա դերի մասին ապատեղեկատվություն պարունակող հրապարակումների թիվը ԶԼՄ-ներում վերջին շաբաթներին աճել է, երկիրը հայտնվել է «ֆեյքերի համավարակի» կենտրոնում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտմնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուշադրություն ենք դարձրել, որ վերջին մի երկու շաբաթներին սկսվել է ինչ-որ նոր ապատեղեկատվական բում, ֆեյքերի համավարակ, եւ մենք ընդգծում ենք, որ մենք, որպես երկիր, այդ տարօրինակ ապատեղեկատվական քարոզչության մեջ գլխավոր տեղերից մեկն ենք զբաղեցնում»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
«Ներշնչվում թե պատվաստվում է ինչ-որ կարծրատիպ այն մասին, որ վտանգավոր ամեն ինչ հենց Ռուսաստանից է գալիս»,- ասել է Զախարովան։ Ընդ որում, ուշադրություն է հրավիրել նա, «այն խնդիրներից շատերը, որոնց հետ այսօր բախվում են արեւմտյան երկրները, խորը բնույթ են կրում»։
«Սակայն մեր որոշ գործընկերներ Արեւմուտքում իրենց նեղություն չեն տալիս իրենց սեփական դժվարությունների սկզբնաղբյուրը գտնել եւ սովորության համաձայն ձգտում են մեղավորներին դրսում գտնել, փորձում են զբաղվել ինչ-որ արտաքին ուժերի որոնմամբ։ Եւ, որպես կանոն, նրանք գնում են լավ տրորված ճանապարհով եւ խոսում են այն մասին, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր։ Մենք արդեն սովորել ենք, որ եթե ընտրությունների կամ հանրաքվեների արդյունքները մեր գործընկերների սրտով չեն, ապա միանգամից մեղադրում են Ռուսաստանին միջամտության մեջ»,- հայտարարել է Զախարովան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...