Հռոմի պապն Իտալիայի կառավարության և հոգևորականների միջև տարաձայնությունների ֆոնին կոչ է արել «խոհեմություն և հնազանդություն» դրսևորել
Հռոմի Ֆրանցիսկոս պապն Իտալիայի կառավարության և հոգևորականների միջև տարաձայնությունների ֆոնին կոչ է արել «խոհեմություն և հնազանդություն» դրսևորել, գրում է The New York Times-ը։
Աղբյուրը գրում է, որ պարզ չէ՝ Հռոմի պապը կառավարության՝ պատարագներին մասնակցության արգելքը երկարաձգելու որոշման հարցին ինչպես է վերաբերվում:
«Քանի որ մենք սկսում ենք կարանտինային ռեժիմի պայմանների մեղմացումն արձանագրող փաստաթղթեր ստանալ, եկեք աղոթենք, որպեսզի Տերն իր ժողովրդին՝ մեզ բոլորիս, խոհեմության և արձանագրություններին հնազանդովելու շնորհ ընծայի, որպեսզի համավարակը չվերադառնա»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցին դատապարտել էր Իտալիայի կառավարության՝ զանգվածային միջոցառումներին, այդ թվում՝ պատարագներին, մասնակցության արգելքը երկարաձգելու որոշումը։
Եպիսկոպոսների հայտարարությունում նշված է, որ նրանք «չենք կարողանում հաշտվել դավանանքի ազատության խախտման հետ»: Բացի այդ, հոգևորականները կառավարությանը մեղադրել էին սահմանափակումների փուլային մեղմացման ժամանակացույցից պատարագը կամայականորեն բացառելու համար։
Եպիսկոպոսների հայտարարությանն ի պատասխան Իտալիայի նախարարների խորհրդը հայտնել էր, որ կառավարությունը «բողոքն ընդունում է որպես ի գիտություն» և մտադիր է մշակել հատուկ արձանագրություն, որը հավատացյալներին թույլ կտա առավելագույն անվտանգության պայմաններում և հնարավորինս շուտ մասնակցել պատարագներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...