Շվեյցարիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կայուն նվազում է. երկիրը պատրաստվում է աստիճանաբար բացել սահմանները
Շվեյցարիան հարևան երկրների հետ ուսումնասիրում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված սահմանների աստիճանաբար բացման հարցը, հայտնում է xinhuanet.com կայքը՝ հղում տալով Շվեյցարիայի արդարադատության և իրավապահ մարմինների դաշնային դեպարտամենտի հայտարարությանը։
«Շենգեն գոտու երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած տեսահամաժողովի ընթացքում ճանապարհորդությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն աստիճանաբար նվազեցնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ կորոնավիրուսի տարածումը չթույլատրելը մեր առաջնահերթություններց պետք է լինի»,- ասվում է հայտարարությունում։
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն այս շաբաթ պետք է որոշում կայացնի՝ ինչպես սահմանին «թիրախային թուլացում» իրականացնի, այսինքն՝ մարդկանց որոշ խմբերի համար չեղարկի ճանապարհորդելու արգելքը։
Շվեյցարիայի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ մարտի սկզբից գրեթե բոլոր օտարերկրացիների համար սահմանները փակելու հետևանքով երկիր մուտք գործելու մերժում է ներկայացվել ավելի քան 56 000 մարդու։
Ներկայումս Շվեյցարիայում համաճարակաբանական իրավիճակը կայունանում է, և կորոնավիրուսի նոր վարակակիրների թիվն օրեցօր պակասում է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...