ԵՄ երկրները ներքին սահմանաները ծայրահեղ զգուշավորությամբ կբացեն
Եվրամիության երկրները ծայրահեղ զգուշավորությամբ կբացեն ԵՄ ներքին սահմանները, որ փակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար։
Ներկայում Եվրամիությունում նախագահող Խորվաթիայի ներքին գործերի նախարար Դավոր Բոժինովիչի խոսքերով՝ ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները միաձայն պաշտպանում են այն փաստը, որ ներքին սահմանները բացելիս պետք է գործել նույնքան զգույշ, որքան արտաքին սահմանների հնարավոր բացման դեպքում, հայտնում է DW-ն:
Բոժինովիչը ընդգծել է, որ ԵՄ 27 անդամ-պետությունները մտադիր են հակավիրուսային միջոցառումները միմյանց հետ սերտ համագործակցությամբ թուլացնել, որպեսզի կանխվի վարակի երկրորդ ալիքը: «Սահմանափակումները կթուլացվեն ժամանակի ընթացքում, առաջին հերթին վիրուսի տարածման համեմատաբար ցածր ռիսկ ունեցող ոլորտներում»,- ասել է Խորվաթիայի նախարարը:
ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը նույնպես ասել է, որ սահմանային հսկողությունը չպետք է միանգամից վերացվի, այլ միայն փուլերով:
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ կապված՝ շատ երկրներ վերսկսել են սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտու ներսում, որի մեջ մտնում են եվրոպական 26 պետություններ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...