Թուրքմենստանում բյուջետային հաստատությունների կին աշխատողներին արգելել են գունաթափել մազերը, կեղծ թարթիչներ կրել և մատնահարդարում անել
Աշխաբադի բյուջետային հաստատությունների կին պաշտոնյաներին և աշխատակցուհիներին պարտավորեցրել են հետևել «արտաքին տեսքի որոշակի կանոնների»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։
Բյուջետային հիմնարկների կին աշխատողներին, այդ թվում՝ դպրոցների և բուհերի դասախոսներին, արգելել են գունաթափել մազերը, կեղծ թարթիչներ կրել, հոնքերի դաջվածք անել, մատնահարդարում և ոտնահարդարում անել:
«Դպրոցներում հավաքների ժամանակ հստակ բացատրություններ չեն տալիս նոր արգելքների պատճառների մասին։ Բայց քաղաքացիները, քննարկելով դա միմյանց հետ, խոսում են կանանց միանման հագցնելու իշխանությունների հերթական փորձի մասին՝ դա բացատրելով ազգային ավանդույթներով։ Մյուս կողմից, ըստ կանանց, իշխանություններն այդ կերպ ցանկանում են ճնշում գործադրել կոսմետիկ ծառայությունների ոլորտի վրա, որոնց գները վերջին շրջանում շատ են աճել», - ասել է ռադիոկայանի աղբյուրը։
Թուրքմենստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ փորձում են կանանց հագուկապի վերաբերյալ արգելքներ մտցնել։ 2018 թվականին երկրում տուգանքներ են սահմանվել վառ դիմահարդարման և մատնահարդարման համար, ինչպես նաև կանանց պարտավորեցրել են կրել երկար և լայն զգեստներ։
Տղամարդկանց արտաքին տեսքը նույնպես հայտնվել է իշխանությունների թիրախում․ 2020 թվականի փետրվարին Թուրքմենստանի Լեբապի շրջանում բոլոր պետական աշխատողներին արգելվել էր մազերը ներկել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...