Ոսկին էժանանում է COVID-ի հետ կապված սահմանափակող միջոցների մեղմման ֆոնին
Երեքշաբթի ոսկու գներն անկում են ապրում` որոշ երկրների կողմից կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակիչ միջոցների մեղմման պայմաններում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.87 տոկոսով կամ 15 դոլարով` հասնելով 1.708.8 դոլարի տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 1.16 տոկոսով եւ կազմել է 15.033 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Ներդրողները հետեւում են արտադրության վերսկսմանը եւ որոշ երկրներում կորոնավիրուսի կապակցությամբ ներդրված սահմանափակիչ միջոցների աստիճանական մեղմման մասին լուրերին: Այդպես, Իտալիան հայտարարել է մայիսի 4-ից միջոցառումների թուլացման մասին, իսկ Նոր Զելանդիան մեղմել է ահմանափակումները երեքշաբթի գիշերը: ԱՄՆ-ի որոշ նահանգներ նույնպես սկսել են վերացնել կարանտինային սահմանափակումները, քանի որ ենթադրվում է, որ վարակվածության գագաթնակետն իրենց մոտ արդեն հետեւում է:
«Այն փաստը, որ որոշ երկրներ փորձում են գոնե մասամբ վերսկսել ակտիվությունը եւ թեթեւացնել սահմանափակումները, ճնշում է գործադրում ոսկու գնի վրա»,- Reuters- ին ասել է ING-ի վերլուծաբան Ուորեն Փաթերսոնը:
Գործակալության կողմից հարցված վերլուծաբանները շեշտել են, որ մոտ ապագայում ոսկու գինը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա: Այնուամենայնիվ, դրա աճը կսահմանափակվի Հնդկաստանի եւ Չինաստանի կողմից պահանջարկի անկմամբ, որոնք ոսկու հիմնական սպառողներն են:
Ոսկու արժեքի վրա ճնշում է գործադրում նաեւ դոլարի ամրապնդումը համաշխարհային խոշոր արժույթների նկատմամբ: Այդպես, դոլարի ինդեքսը (ԱՄՆ դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկերներ հանդիսացող վեց երկրների արժութային զամբյուղի նկատմամբ) աճել է 0.11 տոկոսով` հասնելով 100.15 կետի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...