ԵՄ-ն 375 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար
Եվրամիությունը 375 մլրդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար, հայտնել է եվրոպական զբոսաշրջային հանձնաժողովի (ETC) գործադիր տնօրեն Էդուարդո Սանտանդերը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ պորտուգալական Lusa լրատվական գործակալությանը հղումով։
Սանտանդերը պատմել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ԵՄ-ում զբոսաշրջությունը կրճատվել է նախկին ծավալի մոտ 10 տոկոսի չափով, տուժել է նաև զբոսաշրջության հետ կապված արդյունաբերությունը։
Սանտանդերի գնահատմամբ՝ ամենից շատ կտուժեն Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի տուրիստական ոլորտները:
Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը հսկայական գործազրկություն կստեղծի Եվրամիության երկրներում, քանի որ եթե սահմանափակումները շարունակվեն ևս մի քանի ամիս, դա կհանգեցնի մինչև 10 միլիոն աշխատատեղի կորստի:
Եվրոպական տուրիստական հանձնաժողովը միավորում է Եվրամիության երկրների 33 ազգային տուրիստական վարչություններին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...