Ռուսաստանում ոստիկաններին կպարտավորեցնեն գրագետ խոսել և չհայհոյել
ՌԴ Ներքին գործերի նախարարությունը մշակել է Ոստիկանության աշխատակիցների պահվածքի վերաբերյալ կոդեքս, որին իրավապահները ստիպված են լինելու հետևել ոչ միայն աշխատանքային պարտականություններն իրականացնելիս, այլև անձնական կյանքում:
Life.ru-ն հաղորդում է, որ տեքստը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի ծրագրերի հարթակում:
«Հետևել խոսքի մշակույթին, տիրապետել գրագետ, մատչելի և հստակ փոխանցել մտքերը, հետևել խոսակցական ընդունված նորմերին, խուսափել անպարկեշտ և ժարգոնային արտահայտություններից»,- նշվում է «Էթիկայի ընդհանուր նորմեր և պահանջներ»-ի կետերից մեկում:
Բացի դա, ըստ կայքի, հնարավոր է՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված լինեն կառավարել իրենց զգացմունքները, քաղաքավարի շփվել իրավախախտների հետ, խուզարկության և զննման ժամանակ քաղաքացու անձնական իրերի նկատմամբ անփութություն թույլ չտալ:
Ինչ վերաբերում է ոչ ծառայողական ժամանակին, ապա ոստիկանները պարտավորված կլինեն մարդկանց՝ հատկապես հասարակության սոցիալապես խոցելի շերտերի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերել նրբազգացություն և ուշադրություն, լինել համարձակ և վճռական, ինչպես նաև թույլ չտալ այնպիսի քայլեր, որոնք կասկածի տակ կդնեն իրենց բարեվարքությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...