Ջոն Բոլթոնը մտահոգված է Թուրքիայի եւ Չինաստանի առաջնորդների նկատմամբ Թրամփի բարեհաճությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մտահոգված է Թուրքիայի եւ Չինաստանի առաջնորդների նկատմամբ Թրամփի բարեհաճությամբ։ Այդ մասին նա հայտնել է գլխավոր դատախազ Ուիլյան Բարին, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Բոլթոնի գրքի ձեռագրին։
Նախկին խորհրդականի խոսքով՝ Բարը կիսում էր իր մտահոգությունն ու անհանգստացած էր որ Թրամփի մոտ տպավորություն է ստեղծվել, որ կարող է ազդել արդարադատության նախարարության անկախ հետաքննության վրա, որը վերաբերում է երկու երկրների կազմակերպություններին, գրում է թերթը։
Մասնավորապես, Բարը հղում էր արել մեկնաբանություններին, որոնք արվել էիրն Թրամփի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2018 թվականին Halkbank-ի նկատմամբ հետաքննության հարցում։
Թուրքիայի Halkbank պետական բանկը մեղադրվում է իրանցի իրավաբանական անձանց անունից մինչեւ 20 մլրդ դոլարի չափով փողերի լվացման մեջ, ինչպես նաեւ բանկային մեքենայությունների եւ այլ անօրինական գործողությունները թաքցնելու մեջ։
Հոկտեմբերին բանկին մեղադրանք էր առաջադրվել «մեքենայությունների, փողերի լվացման եւ պատժամիջոցները խախտելու մեջ, որոնք կապված են բանկի մասնակցությամբ բազմամիլիարդանոց սխեմայի հետ, որը թույլ է տալիս խուսափել Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից»։
Ավելի վաղ այս ամիս բանկը մեղավոր էր ճանաչվել մեղադրական եզրակացության բոլոր դրույթներով։
Հիշեցնենք, որ Թրամփն աշխատանքից ազատել էր Բոլթոնին անցած տարի մի շարք տարաձայնությունների պատճառով՝ ներառյալ թալիբների հետ բանակցություններն ու Չինաստանի հետ առեւտրային հարցերը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...