«Ես պատմության մեջ ամենաաշխատասեր նախագահն եմ»․ Թրամփը պատասխանել է The New York Times- քննադատությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է The New York Times պարբերականին՝ աշխատավայրում իր սովորությունների մասին հրապարակման համար։ Հայտնի պարբերականին Թրամփը քննադատել է Twitter-ում։
«Ես աշխատում եմ վաղ առավոտից մինչ ուշ գիշեր՝ ամիսներով չլքելով Սպիտակ տունը, որպեսզի պատրաստեմ առևտրային համաձայնագրեր և վերականգնեմ զինված ուժերը։ Ու մեկ էլ The New York Times-ում կարդում եմ իմ աշխատանքային գրաֆիկի և սննդային նախապատվությունների մասին կեղծ պատմություն, որը գրել է իմ մասին ոչինչ չիմացող երրորդ կարգի թղթակից»,- գրել է Թրափը։
Նա նաև իրեն անվանել է «պատմության մեջ ամենաաշխատասեր նախագահը»։
«Մարդիկ, ովքեր ինձ գիտեն, կասեն, որ ես պատմության մեջ ամենաաշխատասեր նախագահն եմ։ Ես նախագահի պաշտոնում այս երեք ու կես տարվա ընթացքում, հնարավոր է, ավելի շատ բան եմ արել, քան մյուս բոլոր նախագահները, կեղծ լրատամիջոցներին դա դուր չի գալիս»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ The New York Times-ը հրապարակել էր հոդված, որում ասվում էր, որ Թրամփն ավելի շատ ժամանակ է անցկացնում ննջարանում, քան աշխատասենյակում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...