Հարավային Կորեան պնդում է, որ Քիմ Չեն Ընի առողջական վիճակը լավ է
Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Չեն Ընն առողջ է, գրում է CNN-ը՝ հղում տալով Հարավային Կորեայի նախագահի՝ դիվանագիտության և ազգային անվտանգության հարցերով հատուկ խորհրդական Մուն Չժոն Ինի հայտարարությանը։
«Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է։ Քիմ Չեն Ընն ողջ-առողջ է։ Նա ապրիլի 13-ից սկսած գտնվում է Վոնսան քաղաքում։ Կասկածի առիթ տվող որևէ տեղաշարժ չի նկատվել»,- ընդգծել է պաշտոնյան։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ հյուսիսկորեացի առաջնորդը շարունակում է աշխատել և Վոնսան Կալմայի արևելյան ափին գտնվող զբոսաշրջային գոտու շինարարներին շնորհակալական ուղերձ է հղել։
Հիշեցնենք, որ հյուսիսկորեցի առաջնորդն ապրիլի 11-ից հետո հանրությանը չի ներկայացել։ Իր ղեկավարության ընթացքում առաջին անգամ նա ապրիլի 15-ին չի մասնակցել պապի ծննդյան տարեդարձի հանդիսավոր արարողությանը:
Նախորդ շաբաթ տեղեկություններ էին տարածվել ենթադրյալ վիրահատությունից հետո Քիմ Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման մասին։ Ավելի ուշ հարավկորեական լրատվամիջոցները հայտարարել էին, որ «անհետացած» առաջնորդը Ճապոնական ծովի լողափերից մեկի մասնավոր հանգստյան գոտիներից մեկում է և որ վերջինս Փհենյանը լքել է կորոնավիրուսով չվարակվելու համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...