Գերմանիայի աշխատանքի նախարարը ցանկանում է օրենքում ամրապնդել տնից աշխատելու իրավունքը պանդեմիայից հետո
Գերմանիայի աշխատանքի նախարարը ցանկանում է օրենքում ամրապնդել տնից աշխատելու իրավունքն անգամ պանդեմիայից հետո։
Bild am Sonntag-ին տված հարցազրույցում աշխատանքի նախարար Հուբերթուս Հեյլը հայտարարել է, որ մտադիր է առաջարկել այդ օրինագիծն ընթացիկ տարվա աշնանը։ Նրա խոսքով՝ ըստ նախնական գնահատման՝ կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում տնից աշխատել է բնակչության մինչեւ 25 տոկոսը, որը կազմել է շուրջ 8 միլիոն մարդ։
«Ցանկության եւ աշխատանքում հնարավորության դեպքում մարդիկ պետք է հնարավորություն ունենան աշխատել տանն անգամ այն ժամանակ, երբ պանդեմիան ավարտվի»,-ասել է Հեյլը։ «Պանդեմիայի ժամանակ մենք հասկացանք, թե որքան աշխատանք է հնարավոր կատարել տնից»։
Հեյլն ընդգծել է, որ ցանկանում է ապահովել տնից ավելի շատ աշխատանքի կատարումը, սակայն առանց պարտադրանքի։ Նա ասել է, որ մարդիկ կարող են ամբոջովին աշխատել տնից կամ անել դա շաբաթական մեկ կամ երկու օր։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...