Թրամփն ու Մակրոնը քննարկել են ԱՀԿ բարեփոխումները
ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) առաջնորդների համաժողովը գումարելու հարցերն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) բարեփոխումների անհրաժեշտությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրի հայտարարությանը։
«Նախագահ Թրամփն ու նախագահ Մակրոնը քննարկել են պանդեմիայի դեմ պայքարում դրական զարգացումն ու համաշխարհային տնտեսությունների բացման հեռանկարները (սանիտարական սահմանափակումները չեղարկելու համար)։ Առաջնորդները հույս են հայտնել «հնգյակի» առաջիկա հանդիպման մասին եւ դիտարկել պանդեմիայի հարցում ՄԱԿ-ի արձագանքը,-նշված է տեքստում։-Նախագահները համաձայնվել են ԱՀԿ-ում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության հետ։ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը նաեւ անդրադարձել են տարածաշրջանային ու երկկողմանի առանցքային հարցերին»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...