Իտալիան մինչև տարվա վերջ չի բացի սահմանները զբոսաշրջիկների համար
Իտալիան մինչև տարվա վերջ չի բացի սահմանները զբոսաշրջիկների համար: Այս մասին La Repubblica պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
«Սահմանների բացումը կախված կլինի համաճարակային իրավիճակից և առանձին պետությունների քաղաքականությունից»,-ավելացրել է պաշտոնյան:
Միևնույն ժամանակ Ֆրանչեսկինին ենթադրել է, որ մայիսին Իտալիայում կվերսկսվեն թանգարանների և տեարժան վայրերի աշխատանքները, որոնք փակվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Աշխատանքները վերսկսող տեսարժան վայրերից մեկն էլ Կոլիզեյը կլինի:
Իտալիայում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 195 351 դեպք, վարակման հետևանքով երկրում մահացել է 26 384 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...