Պեկինի քաղաքային իշխանություններն արգելել են «անքաղաքակիրթ» վարքը
Պեկինի քաղաքային իշխանություններն արգելել են «անքաղաքակիրթ» վարքը, օրինակ, եթե մարդը չի ծածկում բերանն ու քիթը հազալիս կամ փռշտալիս, հաղորդում է AFP-ը։
Կորոնավիրուսի բռնկման ժամանակ հասարակական հիգիենան բարելավելու ուղղությամբ նոր կանոններն ուղղված են «քաղաքակիրթ վարքի խթանմանը եւ վերաբերում են պանդիեմիայի դեմ պայքարին։
Իրավախախտները կտուգանվեն, այդ թվում՝ հանրության մեջ դիմակից հրաժարվելու համար։ Օրենքները նաեւ պահանջում են, որ հասարակական վայրերում տեղադրվեն մեկ մետրի վրա հեռավորությունը պահպանելու նշաններ։
Քաղաքացիները նաեւ պետք է «կոկիկ հագնվեն» հանրության մեջ եւ չքայլեն առանց վերնաշապիկի, որը այսպես կոչված «պեկինյան բիկինիի» վառ տարբերակ է, երբ տղամարդիկ բարձրացնում են վերնաշապիկները՝ մերկանալով շոգ եղանակին։
Պեկինն արդեն հակազդում է վարքի «անքաղաքակիրթ» ձեւերին, այդ թվում՝ փողոցներում թքելուն, շենքերից իրեր դուրս նետելուն, հանրային վայրերում արտազատմանն ու ծխելուն, որտեղ արգելված է։
Հանրային վայրերում աղբի, թքելու եւ արտազատման համար տուգանքներն ավելացվել են մինչեւ 200 յուանով (28 դոլար)։
Նրանք, ովքեր սխալ են դասակարգում աղբը, կարող են տուգանվել մինչեւ 200 յուանով, իսկ հանրային վայրերում աղմուկի եւ առանց կարգի իրենց շներին զբոսանքի հանելու համար պատասխանատու բնակիչները կարող են տուգանվել մինչեւ 500 յուանի չափով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...