Մեկ ամիս առաջ կորոնավիրուսից «մահացած» Էկվադորի բնակչուհին գիտակցության է եկել
Էկվադորի Գուայակիլ քաղաքում 74 տարեկան կինը, որին հարազատները գրեթե մեկ ամիս մահացած էին համարում, գիտակցության է եկել քաղաքի հիվանդանոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Ալբա Մարուրի Գրանդան, որին մարտի 27-ին մահացած են հայտարարել Գուայակիլի հիվանդանոցում, գիտակցության է եկել և քրոջը խնդրել է իրեն տուն տանել:
Գրանդային մահացած ճանաչելուց առաջ նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 42 աստիճան, շնչառական խնդիրներ են առաջացել։ Հիվանդն անգիտակից վիճակում է եղել, երբ բժիշկները շփոթել են նրա անունը և սխալմամբ ընտանիքին հայտնել նրա մահվան մասին:
Ութ օր անց հարազատները դիակիզել էին, իբր, նրա աճյունը:
Ընտանիքը գրեթե մեկ ամիս անցկացրել է մեկ այլ մարդու աճյունի հետ` սպասելով, թե երբ են Էկվադորում չեղարկելու կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությունը եւ թույլատրելու թաղման արարողություն անցկացնել: Այժմ հարազատները հիվանդանոցից պահանջում են փոխհատուցել երկու հազար դոլարը, որ ծախսվել է թաղման ծառայությունների եւ դիակիզման համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...