Բացահայտվել է Կանադայում տեղի ունեցած ողբերգության պատճառը. հրաձիգից փախել էր նրա սիրած կինը
Կանադայի ոստիկանությունը պարզել է Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած ողբերգական հրաձգության պատճառը, հայտնում է Reuters-ը: Պարզվել է, որ սպանդը կազմակերպած 51-ամյա Գաբրիել Ուորթմանի կինը փախել էր նրանից: Հայտնի է նաեւ կնոջ փախնելու պատճառը. տղամարդը հարձակվել էր նրա վրա:
Ոստիկանությունը հարձակման մանրամասները չի ներկայացրել. հայտնի է միայն, որ կինը փախել է եւ թաքնվել անտառում:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կինը կապված է եղել: Նրա անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ կինը հրազենային վնասվածք է ստացել, այժմ բուժվում է եւ համագործակցում է ոստիկանության հետ:
«Դա ակնհայտ հարձակում էր, կնոջը հաջողվել էր փախչել: Դա կարող էր դրդապատճառ դառնալ հետագա իրադարձությունների շղթայի համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նոր Շոտլանդիայի հեծելազորային ոստիկանության սուպերինտենդանտ Դարեն Քեմբելը:
«Այնուամենայնիվ, մենք չենք բացառում նաեւ նախնական պլանավորման հնարավորությունը»,- ասել է նա:
Շաբաթ երեկոյան փախուստից հետո կինը գիշերել էր Պորտապիկի մերձակայքում գտնվող անտառում, դուրս էր եկել միայն կիրակի առավոտյան եւ փրկարար ծառայություն էր զանգահարել:
Իր ամենօրյա ուղերձում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բնակիչներին կոչ է արել մասնակցել ժամը 18:00-ին նախատեսված զոհերի հիշատակման վիրտուալ արարողությանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը լրատվամիջոցները հայտնել էին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած հրաձգության մասին: Կրակողը 51-ամյա ատամնաբույժ Գեբրիել Ուորթմանն էր, ով ոստիկանական ավտոմեքենայով շրջել էր նահանգով եւ կրակել 19 մարդու վրա: Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ հրաձիգը ոստիկանության համազգեստով է եղել: Ինքը` Ուորթմանը, գնդակահարվել էր ոստիկանության կողմից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...