Պուտինն օրենք է ստորագրել, որի համաձայն կարելի է ՌԴ քաղաքացիություն ստանալ՝ պահպանելով օտարերկրյա քաղաքացիությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին օրենք է ստորագրել ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հեշտացնելու մասին: Ինչպես փոխանցում է Iz.ru-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մշտական բնակություն են հաստատել ՌԴ տարածքում, իրավունք ունեն դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պարզեցված եղանակով»,- ասվում է փաստաթղթում:
Օրենքը չեղարկում է ռուսական քաղաքացիություն ստանալուց առաջ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու պահանջը: Օրենքը ապրիլի 17-ին հավանության էր արժանացրել Դաշնության խորհուրդը:
Բացի այդ, չեղարկվում է ԽՍՀՄ-ում ծնված և նախկին խորհրդային երկրներում ապրող, սակայն այդ երկրների քաղաքացիություն չստացած անձանց նկատմամբ ներկայացվող պահանջը, որի համաձայն՝ նրանք պետք է պարտադիր 3 տարի բնակվեին Ռուսաստանում և ներկայացնեին եկամտի օրինական աղբյուրը:
Այս կանոնը տարածվում է նաև ՌԴ քաղաքացիների արտասահմանցի ամուսինների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև արտասահմանցիների վրա, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացի է և բնակվում է Ռուսաստանում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...