Թրամփը նախատեսում է հրաժարվել կորոնավիրուսի թեմայով ամենօրյա ճեպազրույցներից. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հրաժարվել կորոնավիրուսի թեմայով ամենօրյա մամուլի ասուլիսներից, գրում է Axios-ը` վկայակոչելով աղբյուրները, որոնք ծանոթ են այս թեմայի վերաբերյալ ներքին քննարկումներին:
Նա կարող է դադարել ամեն օր հայտնվելուց եի կրճատել իր ելույթների տեւողությունը: Այս պրակտիկան կարող է կսկսվել ուրբաթ օրվանից: Պարբերականը գրում է, որ հանրության առջեւ այդքան հաճախ հայտնվելը դադարեցնելու մասին առաջարկով հանդես են եկել Թրամփի խորհրդականները:
Նրանք հայտարարել են, որ եթերը գերհագեցած է նրանով եւ դա մասամբ պատճառն է այն բանի, թե ինչու, ըստ հարցումների, նրա շանսերը Բայդենի նկատմամբ այդքան էլ լավ տեսք չունեն:
«Ես ասացի նրան, որ դա չի օգնում: Ավագները (խորհրդատուները) վախենում են: Եվ այն տեսարանը, թե ինչպես է նա կռվում մամուլի հետ, այն չէ, ինչ մարդիկ ուզում են տեսնել»,- ասել է նրա խորհրդականներից մեկը:
Ընդ որում, նշվում է, որ Թրամփն ինքը կողմ է ամենօրյա ճեպազրույցների պրակտիկային` հայտարարելով, որ դա նպաստում է իր վարկանիշի բարձրացմանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...