G20 տեսահամաժողովը վերջին րոպեին չեղարկվել է` ԱՀԿ-ի շուրջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների պատճառով
G20-ի առաջնորդների նախատեսված տեսահամաժողովը վերջին րոպեին չեղարկվել է` Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերի վերաբերյալ առաջացած վեճի պատճառով, գրում է South China Morning Post-ը` վկայակոչելով կոնֆերանսի կազմակերպման մեջ ներգրավված աղբյուրների:
Անանուն աղբյուրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պնդել են, որ ԱՀԿ-ն պետք է պատասխանատվություն կրի կորոնավիրուսի բռնկման հետ կապված իր նախնական գործողությունների համար, որը մոլորակի ավելի քան 190.000 մարդու կյանք է խլել, այդ թվում նաեւ` 50.000 մարդու կյանք ԱՄՆ-ում: Իր հերթին, Չինաստանը կտրականապես հրաժարվել է քննարկել ԱՀԿ-ի դեմ հետաքննության առաջարկները:
«Համաժողովը չեղարկվել է վերջին րոպեին»,- նշել է աղբյուրը` հավելելով, որ այն դեռ կարող է անցկացնել մոտ ապագայում, եթե կոնֆլիկտի երկու կողմերը համաձայնեն փոխզիջման գնալ ԱՀԿ-ի հարցում կամ գոնե ԱՀԿ-ի հետ կապված ձեւակերպումների հարցում G20-ի կոմյունիկեում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...