Բելգիայի կառավարությունը որոշել է հրաժարվել կիրառել կորոնավիրուսը հետեւող հավելվածներ
Բելգիայի կառավարությունը որոշել է հրաժարվել կորոնավիրուսով վարակման ուղիները հետեւող հավելվածներ օգտագործել: Այդ մասին հայտարարել է կապի նախարար Ֆիլիպ Դե Բաքերը, հաղորդում է Reuters-ը:
Չնայած Բելգիան եվրոպական երկրներից առաջինն է, որը հայտարարել է բջջային տվյալների վերաբերյալ եւ սմարթֆոնների համար հավելվածների ծրագրավորման շուրջ իր հետաքրքրության մասին, որ պարզեն երկրում վարակվածների թիվը, Դե Բաքերը հայտարարել է, որ դեռեւս դա բացառվում է: «Շփումներին հետեւող հավելվածի կարիք չկա, դա կարելի է անել առանց հավելվածի»,-հայտարարել է նա:
Չնայած չփումները հետեւող հավելված արդեն գոյություն ունի ասիական երկրներում, որոնք բավականին տուժել են կորոնավիրուսի բռնկման հետեւանքով, գտնվելու վայրի մասին տվյալներն օգտագործելու հարցում նրանց մոտեցման կրկնօրինակումը կխախտեր ԵՄ-ում գաղտնիության մասին օրենքները:
Ավելի վաղ Տվյալների պաշտպանության եվրոպական կարգավորիչը կոչ էր արել ստեղծել համաեվրոպական բջջային հավելված նոր տիպի կորոնավիրուսի տարածումը հետեւելու համար ԵՄ առանձին երկրներում գործող բազմաթիվ հավելվածների փոխարեն:
Ներկայում Բելգիայում գրանցված է COVID-19-ի վարակման 42 797 դեպք եւ 6490 մահ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...