«Մենք կոչ ենք անում Թուրքիային հաշտվել սեփական անցյալի հետ». Եվրոպայի ժողովրդական կուսակցություն
Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, ֆեյսբուքյան գրառումով իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Կուսակցության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք հիշատակում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին և մտքերով ու աղոթքներով հայ ազգի հետ ենք:
ՀԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին:
Մենք կոչ ենք անում Թուրքիային հաշտվել սեփական անցյալի հետ և դնել հայ և թուրք ժողովուրդների հաշտության հիմքը:
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատիժը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը»:
2015 թվականի մարտին հայկական անդամ կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ընդունել համապատասխան բանաձև։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...