«Ես ամենաօրինապաշտ քաղաքացին եմ»․ Կադիրովը հերքել է տան նկուղում գաղտնի բանտեր ունենալու լուրերը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երկրում գաղտնի բանտեր ունենալու մասին տեղեկությունները տարածողներին անվանել է հոգեպես անառողջ մարդիկ, որոնք «սարսափելի երազներն իրականության տեղ են դնում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Instagram սոցկայքում պատասխանելով հետևորդների հարցերին՝ Կադիրովը հիշեցրել է, որ «այսպես ասված «իրավապաշտպան լրագրողները» մեկ անգամ չէ, որ գրել են իր տանը գտնվող գաղտնի բանտերի մասին»։
«Քննչական կոմիտեից, դատախազությունից եկան, նկուղները ստուգեցին, ոչինչ չգտան: Ես չարագործներին մոտիկ չէի թողնի իմ տանն ու իմ ընտանիքին։ Նրանց համար օրենքով սահմանված տեղեր՝ նախաքննական կալանավայրեր, բանտեր և այլ վայրեր կան։ Ես ամենաօրինապաշտ քաղաքացին եմ: Ուշադրություն մի՛ դարձրեք այս անհեթեթությանը: Սրանք շիզոֆրենիայով հիվանդներ են, որոնք սարսափելի երազներ են տեսնում և հիվանդ երևակայությամբ կարծում, թե դրանք իրականություն են»,- նշել է Կադիրովը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...