Գորբաչովը պատասխանել է «վերակառուցման» հստակ ծրագրի բացակայության վերաբերյալ մեղադրանքներին
ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը պատասխանել է վերակառուցումը գործարկելիս հստակ ծրագրի բացակայության վերաբերյալ մեղադրանքներին. «գնացքների հստակ ժամանակացույց» չկար եւ չէր էլ կարող լինել, բայց մենք գիտեին՝ ինչ ուղղությամբ գնալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի լրանում է ուղիղ 35 տարի ԽՄԿԿ ԿԿ ապրիլյան պլենումի անցկացման օրվանից, որն ընդունված է համարել վերակառուցումը սկսելու օրը: Դրանից կարճ ժամանակ առաջ ԿԿ գլխավոր քարտուղար դարձած Գորբաչովը այդ ժամանակ հռչակել էր վերակառուցման եւ արագացման կուրսը: Նրան հաճախ անվանում են վերակառուցման «հայրը»:
«Ես հատուկ այս տարելիցի նախօրյակին վերընթերցեցի պլենումի ժամանակ իմ զեկույցը: Քանի որ մեզ անընդհատ մեղադրում են, որ վերակառուցումը սկսել ենք առանց պլանի, առանց ծրագրի: Այո՛, մենք չունեինք, այդ ժամանակ չէինք էլ կարող ունենալ «գնացքների հստակ ժամանակացույց», բայց զեկույցը վերընթերցելով՝ ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ մենք գիտեինք՝ ինչ ուղղությամբ գնալ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գորբաչովը՝ հիշելով վերակառուցման մեկնարկը:
Նա նշել է, որ մարդիկ աջակցել են փոփոխությունների անհրաժեշտությանը, եւ վերակառուցման մեկնարկով «շարժման մեջ դրվեցին»: «Մենք դիմել ենք ոչ միայն կուսակցությանը, այլեւ ամբողջ հասարակությանը: Ազնվորեն ընդունել ենք. «Վերջին տարիներին անբարենպաստ միտումները ուժգնացել են, մեծ թվով դժվարություններ են առաջացել»: Ասվել է, որ «կյանքն է թելադրում փոփոխությունների անհրաժեշտությունը»»,- հիշում է Գորբաչովը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...