Թրամփը «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը 60 օրով դադարեցրեց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին առաջացած աշխատատեղերի սղության պատճառով հրաման է ստորագրել դեպի ԱՄՆ ներգաղթի ժամանակավոր դադարեցման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր հիանալի ամերիկացի աշխատողներին պաշտպանելու համար ես կանգնեցրել եմ ներգաղթը դեպի Միացյալ նահանգներ: Դա երաշխավորում է, որ գործազուրկ ամերիկացիները մեր տնտեսության աճին զուգահեռ առաջինը կլինեն ազատ աշխատատեղերի հերթերում: Մենք դրանով կպահպանենք նաև մեր բժշկական ռեսուրսները»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ:
Սպիտակ տանը հստակեցրել են, որ բացառություն կարվի բժիշկների և այն աշխատակիցների համար, որոնց օգնությունը անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Սպիտակ տան աշխատակազմը ներկայացրել է մի շարք սոցիալական հարցումների տվյալներ, որոնք վկայում են, որ ամերիկացիների մեծ մասը կողմ է ներգաղթի ժամանակավոր դադարեցմանը և կարծում է, որ զանգվածային ներգաղթը ներկայում վտանգ է ներկայացնում:
Նման հրաման ստորագրելու ծրագրի մասին ԱՄՆ նախագահը տեղեկացրել էր ապրիլի 21-ին: Սահմանափակումները կտարածվեն այն մարդկանց վրա, որոնք ցանկանում են «Գրին քարտ» ստանալ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական հետևանքների պատճառով 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը:
Նախագահն ընդգծել էր, որ ամերիկացիների նկատմամբ անազնիվ և սխալ կլինի նրանց արտերկրից ժամանած նոր աշխատուժով փոխարինելը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որոշումն օրենքի ուժ կունենա 60 օր, որից հետո դրա գործողության երկարաձգումը կամ փոփոխությունները կդիտարկվեն՝ տնտեսական իրադրությունը հաշվի առնելով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...