«Դա մարգարեն է արել». Չեչնիայի բարձրաստիճան պաշտոնյաները ճաղատացել են` հետևելով Կադիրովի օրինակին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից գլուխը սափրելուց հետո նրա օրինակին են հետևել երկրի շատ պաշտոնյաներ և պետական ծառայողներ: Այս մասին տեղեկացնում է kavkazr.com կայքը:
Ապրիլի 20-ին հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստում տեղի բնակիչներից մեկը Կադիրովին հարցրել էր գեղեցկության սրահների բացման անհրաժեշտության մասին: Կադիրովը պատասխանել էր, որ լավ կլինի բոլորը սափրեն գլուխները:
Արդեն հաջորդ օրը` ապրիլի 21-ին, Կադիրովը սոցցանցերում հայտնվել է սափրած գլխով: Նա կոչ է արել բոլորին հետևել իր օրինակին, քանի որ գեղեցկության սրահները փակ են, իսկ տներում վարսավիրներ չկան:
«Այսպես արել են մեր նախնիները, և որ գլխավորն է՝ երեքշաբթիից չորեքշաբթի այսպես արել է մարգարեն»,-հայտարարել է Չեչնիայի ղեկավարը:
Կադիրովի առաջարկին հետևել են Չեչնիայի առաջին դեմքերը, նրանք նույնպես լուսանկարներ են հրապարակել սափրած գլուխներով:
Հանրապետության ղեկավարի օրինակին հետևել են նաև ուժային ծառայությունների մի շարք աշխատակիցներ:
Ապրիլի սկզբին Չեչնիայում պարետային ժամ է հայտարարվել: Ապրիլի 17-ին հանրապետությունում խիստ կարանտին է հայտարարվել հանգստյան օրերին:
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...